Միջազգային

Բրազիլիայի պարտված նախագահի կողմնակիցները ցույցեր են սկսել

Բրազիլիայի պարտված նախագահի կողմնակիցները ցույցեր են սկսել

Ի նշան Բրազիլիայի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի՝ պարտված նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները ավելի քան 200 վայրերում ճանապարհներ են փակել։ Այս մասին հայտնել է բրազիլական Folha de S. Paulo թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Խոսքը գնում է այնպիսի կարևոր տրանսպորտային առանցքների մասին, ինչպիսիք են մայրաքաղաքի քաղաքային մայրուղին և Ռիո դե Ժանեյրոն ու Սան Պաուլոն կապող ճանապարհը։

Խցանումները ձգվում են կիլոմետրերով, ինչը դժվարացնում է երթևեկությունը «բոլոր սրբերի» տոնից առաջ: Որոշ ցուցարարներ Բրազիլիայի դրոշներ են կախել բեռնատարների վրա, իսկ մյուսները վիրավորել են նորընտիր նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային:

Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը ոստիկանությանը հանձնարարել է դադարեցնել արգելափակումները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական