Միջազգային

Շվեդիան չի կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Թուրքիայի պայմանները

Շվեդիան չի կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Թուրքիայի պայմանները

Թուրքիան կարծում է, որ Շվեդիան բավականաչափ ջանքեր չի գործադրում Անկարայի պահանջները կատարելու համար, որպեսզի համաձայնություն ստանա թագավորության՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

Հայտարարությունը հնչել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի՝ Թուրքիա այցից անմիջապես առաջ, որտեղ նա կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ փորձելով «քանդել հանգույցը» և ստանալ Թուրքիայի վերջնական համաձայնությունը՝ Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես այս շաբաթ պետք է մեկնի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական