Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահին Ռայիսիի հրավերով ժամանել է Թեհրան։ Մեհրաբադի օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Իրան Պլանավորման և բյուջետավորման կազմակերպության ղեկավար Մասուդ Միրքազեմին։ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին պաշտոնապես կհանդիպի «Սաադաբադ» մշակութային-պատմական համալիրում։

Փաշինյանն ու Ռայիսին հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրեն համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր և կմասնակցեն համատեղ մամուլի ասուլիսի։ Փաշինյանի օրակարգում է նաև հանդիպում Իրանի մի շարք պաշտոնյաների հետ։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական