Միջազգային

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը կայցելի Հայաստան

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարը  կայցելի Հայաստան

Հարավային Կովկասի տարածաշրջան այցի շրջանակներում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Հայաստանում կլինի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Էլիզաբեթ Մակքիի գլխավորած պատվիրակությունը։

Նախատեսված են հանդիպումներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ։

Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում իր հանդիպումներում դեսպան Մակքին կընդգծի ԱՄՆ անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական