Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «հացահատիկային գործարքի» իրականացմանը՝ Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն:
Թուրքիան «հեռախոսային դիվանագիտություն» է վարում «հացահատիկային գործարքի» հետ կապված իրավիճակի շուրջ բոլոր մակարդակներում»,- հայտարարել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը՝ այլ մանրամասներ չբացահայտելով։
««Հացահատիկի գործարքի» ճակատագրի վերաբերյալ դեռ հստակություն չկա, կոնսենսուսի հույսերը մնում են»,- հավելել է աղբյուրը։