Միջազգային

Սեուլում Հելոուինի տոնակատարության զոհերի թիվը հասել է շուրջ 150-ի

Սեուլում Հելոուինի տոնակատարության զոհերի թիվը հասել է շուրջ 150-ի

Սեուլում Հելոուինի տոնակատարության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է շուրջ 150-ի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորվել և զոհվել են հարյուրավոր մարդիկ։ Տասնյակ մարդիկ ունեցել են սրտի կանգ։ Քաղաքի փողոցներում աշխատել են բժիշկների ավելի քան 100 թիմեր, որոնք տուժածներին սրտի մերսումներ են կատարել հենց մայթի վրա, շատերը հոսպիտալացվել են։

Նշվում է, որ հրապարակում գտնվող 100.000-անոց ամբոխը լսել է, որ բարերից մեկում հայտնի մարդու են նկատել։ Ամբոխն սկսել է անկառավարելի տեղաշարժվել, ինչն էլ հրմշտոցի պատճառ է դարձել։

Նշվում է նաև, որ երկրի առաջնորդ Յուն Սոկ Յոլն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված միջադեպի հետ։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական