Միջազգային

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է Twitter-ի միկրոբլոգում։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները։

«Ես վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ մեր տարածաշրջանում հասնելու խաղաղության և կայունության»,- նշել է Բայրամովը։

Թարմացված

Բայրամովը նշել է, որ Հայաստանը դեռևս չի արձագանքել խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի ներկայացված  տարրերին, որոնք հայկական կողմին էին փոխանցվել Ժնևում։ 

Քարեն Դոնֆրիդն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նա ասել է, որ կարևոր է առաջ տանել խաղաղության գործընթացը՝ երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական