Միջազգային

Ուկրաինայում աթս-երի գործարանը կկառուցվի 2 տարի հետո

Ուկրաինայում աթս-երի գործարանը կկառուցվի 2 տարի հետո

Թուրքական «Baykar» պաշտպանական ընկերությունը, որն արտադրում է հայտնի «Bayraktar» անօդաչու սարքերը, նախատեսում է 2 տարում ավարտել Ուկրաինայում իր գործարանի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։

Դեռևս փետրվարի 24-ից առաջ Թուրքիան և Ուկրաինան ստորագրեցին համաձայնագիր, որը ներառում էր, մասնավորապես, այդ գործարանի կառուցումը։ Միևնույն ժամանակ, հույս կար, որ շինարարություն ավելի շուտ կիրականանա։ Օգոստոսին Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն ասել էր, որ գործարանը կկառուցվի մի քանի ամսից, իսկ 2023 թվականին այն կգործարկվի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական