Միջազգային

ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ներողություն է խնդրել

ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ներողություն է խնդրել

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ներողություն է խնդրել իր օգնական Ալեքսեյ Պավլովի՝ հրեա հասիդների մասին խոսքերի համար։

«Аргументы и факты» շաբաթաթերթում հրապարակված հոդվածում Պավլովը հայտարարել էր, որ «Լյուբավիչեր Հասիդիմների կյանքի հիմնական սկզբունքը աղանդի կողմնակիցների գերազանցությունն է բոլոր ազգերի ու ժողովուրդների նկատմամբ»։

Ավելի ուշ Ռուսաստանի հրեական համայնքի ղեկավարներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այս թեզերի հետ՝ նշելով, որ դրանք ծայրահեղ տարակուսանքով են ընկալում։ Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը նշել է, որ Լյուբավիչեր Հասիդիմները հուդայականության օրինական դպրոց են, և Ռուսաստանի հրեական համայնքներում աշխատող ռաբբիների 90%-ը պատկանում են Հաբադին։

Պատրուշևը նշել է, որ այս մեկնաբանությունն արտացոլում է Պավլովի անձնական տեսակետը և ոչ մի կերպ չի հանդիսանում Ռուսաստանի անվտանգության խորհրդի պաշտոնական դիրքորոշումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական