Միջազգային

Կրեմլը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Սոչիում

Կրեմլը հաստատել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը Սոչիում

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։

Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման հարցեր։

Նախատեսվում են առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև»։ 

Այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական տելեգրամ ալիքը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական