«ԱՊՀ երկրներին կապում են ընդհանուր պատմությունն ու ավանդույթները, նրանց միավորում է ինչպես քաղաքակրթական կոդը, այնպես էլ մեր ժամանակի խնդիրների նկատմամբ համանման հայացքը»,-այսօր, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ըստ Միշուստինի՝ Ռուսաստանը կարևոր է համարում ԱՊՀ-ում միջմշակութային երկխոսության ընդլայնումը։ Միշուստինը հիշեցրել է, որ հաջորդ տարի ԱՊՀ-ում հայտարարվել է ռուսաց լեզվի տարի՝ որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու։