Միջազգային

«Բաքուն տորպեդահարում է Երևանի խաղաղարար ջանքերը». Ալեն Սիմոնյան

«Բաքուն տորպեդահարում է Երևանի խաղաղարար ջանքերը». Ալեն Սիմոնյան

«Ադրբեջանը տորպեդահարում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի ջանքերը». այս մասին այսօր Սամարղանդում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցավոք, Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տորպեդահարվում են Բաքվի ռազմական հռետորաբանությամբ և գործողություններով»,- հայտարարել է Սիմոնյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական