«Հայաստան մեկնած ԵՄ դիտորդները անցել են իրենց առաջին պարեկությանը։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ մոնիտորինգային ուժերը կհետևեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին նպաստելու համար»: Այդ մասին գրել է ԵՄ անվտանգության և պաշտպանության կոմիտեն՝ իր տելեգրամյան միկրոբլոգում։
“EU monitors in 🇦🇲 set off on their first patrol. For the next two months, the EU Monitoring Capacity will monitor the situation on the Armenian side of the 🇦🇲/ 🇦🇿 border to build confidence and to contribute to the border commissions” @EUMCAP pic.twitter.com/fuYKQ8xjs6
— EUSecurityDefence (@EUSec_Defence) October 26, 2022