Միջազգային

Իրանի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը

Իրանի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում և երկրի այլ խոշոր քաղաքներում զանգվածային ցույցերը շարունակվում են՝ ընդդեմ երկրի կառավարության բռնության քաղաքականության։ Իրանի Սեքքեզ քաղաքում ոգեկոչման արարողությանը, որտեղ թաղված է բերման ենթարկվելուց հետո մահացած 22-ամյա Մահսա Ամինին, մասնակցել է մոտ 10 հազար մարդ։

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մահվան օրվանից 40-րդ օրը արարողության մասնակիցները հավաքվել են իրանցի աղջկա գերեզմանի մոտ։ Արարողությունը տեղի է ունեցել Իրանի անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված ուժեղացված միջոցառումների ֆոնին։

Սեպտեմբերի 17-ից 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում։ Աղջկան սեպտեմբերի 13-ին բերման էր ենթարկել ոստիկանություն՝ «հիջաբը սխալ կրելու» համար, որից հետո նա մահացել էր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական