Միջազգային

Կհանդիպեն Թուրքիայի նախագահն ու Իսրայելի պաշտպանության նախարարը

Կհանդիպեն Թուրքիայի նախագահն ու Իսրայելի պաշտպանության նախարարը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը նախատեսում է հինգշաբթի Անկարայում հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին հայտնում է հրեական պետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ավելի քան 10 տարվա ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարարն առաջին անգամ նման հանդիպումներ է անցկացնում Թուրքիայում»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Անկարայում բանակցությունների շրջանակներում Գանցը «կվերականգնի պաշտպանական կապերը երկու երկրների միջև»։

Չորեքշաբթի երեկոյան՝ երկօրյա այցով Անկարա մեկնելուց առաջ, Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ սպասում է «արդյունավետ քննարկումներ՝ Մերձավոր Արևելքում անվտանգությունը, կայունությունն ու խաղաղությունն ապահովելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական