Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ը Հնդկաստանը և ԱՄՆ-ն համատեղ գումարտակային զորավարժություններ կանցկացնեն Չինաստանի և Հնդկաստանի սահմանի մոտ։
Այս մասին հինգշաբթի հայտնել է Times of India թերթը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Յուդ Աբհյասի զորավարժությունները տեղի կունենան Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգի լեռնային շրջաններում՝ Չինաստանի հետ հսկողության գծից 100 կմ հեռավորության վրա։ Դրան կմասնակցեն Հնդկաստանի և ԱՄՆ-ի ԶՈՒ 350 զինծառայող՝ միասնական մարտավարական խմբերի կազմում։