Ամերիկյան կոշիկ արտադրող «Skechers» ընկերության ներկայացուցիչները ընկերության գրասենյակներից մեկից դուրս են հրավիրել չհայտարարված այցով այնտեղ ժամանած ռեփեր Քանյե Ուեսթին։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի։
Ավելի վաղ ռեփերը մամուլի ուշադրությունը գրավել էր իր հակասեմիտական գրառումներով, ինչից հետո «Adidas»-ը հրաժարվել էր նրա հետ աշխատել։
Անցյալ շաբաթ ֆրանսիական «Kering» խումբը, որին պատկանում են «Gucci», «Balenciaga» և «Yves Saint Laurent» շքեղ ապրանքանիշերը, հայտարարեց, որ «Balenciaga»-ն դադարեցնում է իր համագործակցությունը սևամորթ երգչի հետ: