Միջազգային

Իրանցի հարյուրավոր ցուցարարների մեղադրանք է առաջադրվել

Իրանցի հարյուրավոր ցուցարարների մեղադրանք է առաջադրվել

Իրանում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված չորս անձանց կարող է սպառնալ մահապատիժ։

Նրանք մեղադրվում են «մոհարեբ»՝ «Աստծո դեմ պատերազմ» հոդվածով, որը Իրանի օրենսդրության համաձայն որակվում է որպես առանձնապես ծանր հանցագործություն և պատժվում է մահապատժով։ Այդ մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, հայտարարել է Թեհրանի գլխավոր դատախազ Ալի Սալեհին։

Իրանի մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, 315 մարդու մեղադրանք է առաջադրվել «երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով հավաքվելու և դավադրության», «կառավարության դեմ քարոզչության» և «հասարակական կարգի և անդորիի խախտման» համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական