Միջազգային

Գերմանիան մտադիր է կանեփն այլևս չդասակարգել որպես թմրանյութ

Գերմանիան մտադիր է կանեփն այլևս չդասակարգել որպես թմրանյութ

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել Գերմանիայում կանեփի օրինականացման օրինագծի առանցքային կետերի վերաբերյալ։ Մասնավորապես, կանեփը և նրա ակտիվ tetrahydrocannabinol բաղադրիչը այլևս օրինականորեն չպետք է դասակարգվեն որպես թմրամիջոցներ: Այս մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը։

Գերմանիայի բնակիչներին այսուհետ կթույլատրվի գնել մինչև 30 գրամ մարիխուանա, ինչպես նաև տանը անձնական օգտագործման համար սահմանափակ քանակությամբ կանեփ աճեցնել՝ «հաճույքի նպատակներով»:

Բացի այդ, նախատեսվում է լիցենզավորված մասնագիտացված խանութներում և, հնարավոր է, դեղատներում թույլատրել մեծահասակներին մարիխուանայի վաճառքը։ Կիրականանա՞ դա, թե՞ ոչ, առայժմ հստակ չէ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական