ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը երեքշաբթի Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության և Իրանի ազդեցության հետ կապված հարցեր։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
Պենտագոնը հայտնել է, որ երեքշաբթի օրը հանդիպել են նաև պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քոլը և Իսրայելի պաշտպանության նախարարության տնօրեն Ամիր Էշելը: Նրանք խոսել են ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հանձնառության մասին՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել, և հակազդել տարածաշրջանն ու դրանից դուրս ապակայունացնելու՝ նրա քայլերին: