Միջազգային

Պուտինի ելույթը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը. Ամփոփ

Պուտինի ելույթը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը. Ամփոփ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների անվտանգության գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։

▪️Աշխարհում կոնֆլիկտային ներուժը մնում է շատ բարձր


▪️Աշխարհը դառնում է բազմաբևեռ, բայց ոմանք փորձում են պահպանել իրենց խարխլված հեգեմոնիան


▪️Միջազգային հաղորդակցության որոշ մասնակիցներ չեն խուսափում ուղղակի դիվերսիաներից, ինչպես, օրինակ, «Հյուսիսային հոսք»-ում


▪️«Հյուսիսային հոսք»-ում դիվերսիաները համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացում են


▪️«Գունավոր» հեղափոխությունների սցենարների իրականացման փորձերը չեն դադարում, հակամարտություններ են բորբոքվում ԱՊՀ տարածքում


▪️«Հյուսիսային հոսք»-ի խարխլումը հսկայական վնաս է հասցնում եվրոպական տնտեսությանը, վատթարացնում միլիոնավոր մարդկանց կյանքը


▪️ԱՄՆ-ն օգտագործում է Ուկրաինան՝ որպես զենք Ռուսաստանի դեմ.


▪️ԱՄՆ-ն զենքով է լցնում Ուկրաինան՝ չնայած միջուկային զենք ձեռք բերելու ցանկության մասին Կիևի հրապարակային հայտարարություններին


▪️«Իսլամական պետություն»-ը և այլ ահաբեկչական խմբավորումներ փորձում են ներթափանցել ԱՊՀ տարածք


▪️Անհրաժեշտ է ավելի ակտիվ բացահայտել և դադարեցնել ԱՊՀ-ում օտարերկրյա հետախուզական ծառայությունների աշխատանքը՝ երկրների ներքին գործերին միջամտության դեմ պայքարելու համար


▪️Քաղաքացիները և ենթակառուցվածքները պետք է հնարավորինս պաշտպանված լինեն


▪️Անհրաժեշտ է նաև կասեցնել մարտական ​​փորձ ունեցող օտարերկրյա վարձկանների մուտքն ԱՊՀ տարածք

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական