Միջազգային

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի ծրագրային ելույթը. ամփոփ

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի ծրագրային ելույթը. ամփոփ

Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ Ռիշի Սունակը առաջին անգամ ելույթ է ունեցել  ծրագրային թեզերով։ Նա հայտարարել է, որ երկիրը բախվում է խորը տնտեսական ճգնաժամի, COVID-ի հետևանքները դեռևս առկա են, իսկ Պուտինը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի համար։ Իր ելույթում Սունակը նշել է, որ նախկին վարչապետ Լիզ Թրասը իսկապես ցանկանում էր փոխել իրավիճակը, սակայն թույլ է տվել որոշ սխալներ։

«Ինձ նշանակեցին կուսակցության ղեկավար և վարչապետ, որ դա շտկեմ, և այդ աշխատանքը հիմա է սկսվում։ Ես մեր երկիրը կմիավորեմ ոչ թե խոսքով, այլ գործով»,-իր ելույթում ասել է Սունակը։ Վարչապետը նաև հայտարարել է, որ երկրում տնտեսական կայունություն կապահովի, բայց դա նշանակում է՝ կայացնել բարդ որոշումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական