Միջազգային

«Երբ արթնանամ, պատրաստվում եմ հալածել հրեաներին»․ ինչո՞ւ են բոլորը երես թեքել Քանյե Վեսթից

«Երբ արթնանամ, պատրաստվում եմ հալածել հրեաներին»․ ինչո՞ւ են բոլորը երես թեքել Քանյե Վեսթից

Adidas-ը դադարեցրել է իր համագործակցությունը աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի հետ՝ նշելով, որ «չի հանդուրժում հակասեմիտիզմը»։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեփերին հեռացրել են Instagram-ից և Twitter-ից՝ հրեաների հանդեպ վիրավորական գրառումների պատճառով:

«Այս գիշեր ես մի քիչ քնկոտ եմ, բայց երբ արթնանամ, պատրաստվում եմ մահապատժի ենթարկել 3 հրեաների։ Զավեշտալին այն է, որ ես իրականում չեմ կարող հակասեմիտ լինել, քանի որ սևամորթներն իրականում հրեա են նաև։ Դուք ինձ հետ խաղացել և փորձել եք մերժել բոլոր նրանց, ով դեմ է ձեր օրակարգին»,- գրել էր նա շաբաթ օրը իր թվիթերում։ 

Adidas-ը այդ քայլին է գնացել այն բանից հետո, երբ Balenciaga-ն, Gap-ը և JPMorgan Chase-ը խզեցին հարաբերությունները Ուեսթի հետ՝ բազմակի հակասեմիտական արտահայտություններից հետո: Ըստ «Hollywood Reporter»-ի՝ ռեփերի երկարամյա գործակալը նույնպես դադարել է նրան ներկայացնել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական