Միջազգային

Հասանովն ու Աքարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հասանովն ու Աքարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ 

Նշվում է, որ Հասանովն ու Աքարը խոսել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա զարգացման շուրջ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական