Միջազգային

Բայդենի կուսակիցները նրան հորդորել են բանակցել Ռուսաստանի հետ

Բայդենի կուսակիցները նրան հորդորել են բանակցել Ռուսաստանի հետ

Դեմոկրատ ​​մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, ինչը կարող է հանգեցնել Ուկրաինայի պատերազմի դադարեցմանը։ Կոչը պատրաստվել է 30 դեմոկրատ կոնգրեսականների կողմից՝ Պրամիլա Ջայապալայի գլխավորությամբ, երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան: Այդ մասին հայտնել է «The Washington Post»-ը՝ մեջբերելով նամակի պատճենը։

Ուղերձի հեղինակների կարծիքով՝ Բայդենը, Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությանը զուգահեռ, պետք է ուղիղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ՝ «հրադադարի իրատեսական շրջանակային պայմաններ» գտնելու համար, քանի որ դիվանագիտական ​​լուծման այլընտրանքը կլինի երկարատև պատերազմ՝ աղետալի և անհաշվելի ռիսկերով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական