Միջազգային

Ուկրաինան Գերմանիայից ակնկալում է ամսական 500 միլիոն դոլարի օգնություն

Ուկրաինան Գերմանիայից ակնկալում է ամսական 500 միլիոն դոլարի օգնություն

Կիևը հուսով է, որ պատերազմի ընթացքում Գերմանիայի ֆինանսական օգնությունը Ուկրաինային կկազմի ամսական կես միլիարդ դոլար (506 միլիոն եվրո):

«Մեզ անհրաժեշտ է ամսական 4-5 միլիարդ դոլար: Մենք կարծում ենք, որ Գերմանիան կարող է իր վրա վերցնել ամսական մոտ 500 միլիոն դոլար». «Funke Mediengruppe»-ին ասել է Վլադիմիր Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին՝ խոսելով առնվազն առաջիկա վեց ամիսների մասին:

Նրա խոսքով՝ Ուկրաինան հույս ունի, որ ԵՄ-ն ամսական մոտ երկու միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինայի բյուջեն համալրելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական