Միջազգային

Մակրոնը խնդրել է Հռոմի Պապին՝ զանգահարել Պուտինին

Մակրոնը խնդրել է Հռոմի Պապին՝ զանգահարել Պուտինին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պատրիարք Կիրիլին՝ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը մոտեցնելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Le Point ամսագիրը։ 

Ինչպես նշում է թերթը, 55 րոպեանոց զրույցի ընթացքում Մակրոնը Պապին խնդրել է զանգահարել նախագահ Պուտինին, պատրիարք Կիրիլին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Մակրոնը Ֆրանցիսկոսին հորդորել է «խթանել խաղաղությունը Ուկրաինայում»։

«Ըստ Մակրոնի՝ Ֆրանցիսկոսը կարող է Բայդենին կոչ անել՝ ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնել, ինչպես նաև կարգավորել Հաիթիի ճգնաժամը»,- գրում է Le Point-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական