Միջազգային

Արդյո՞ք Եվրոպան ռուսական գազ է գնելու Թուրքիայի միջոցով

Արդյո՞ք Եվրոպան ռուսական գազ է գնելու Թուրքիայի միջոցով

Չեխիան ակնկալում է, որ Եվրոպան չի գնի ռուսական գազը Թուրքիայի «գազային հանգույցի» միջոցով։ Այդ մասին թուրքական Dünya թերթին տված հարցազրույցում ասել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ հավելելով, որ Եվրոպայում լուրջ քննարկումներ են ծավալվել գազի և նավթի շուրջ։ Ըստ նրա՝ ռուսական գազի մատակարարումները և ներմուծումը մեծ խնդիր է Եվրոպայի համար։ 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է գազի տարանցումը Հյուսիսային հոսքից տեղափոխել Սևծովյան տարածաշրջան և Թուրքիա։ Այդ գաղափարը Ռուսաստանի ղեկավարը քննարկել է Թուրքիայի նախագահի հետ։

Հանձնարարվել է հարցը մանրակրկիտ ու արագ մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությունը բխում է Մոսկվայի և Անկարայի շահերից։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի տարածքով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական