Միջազգային

Բիշքեկում հանրահավաք է անցկացվում Քեմպիր-Աբադի ջրամբարը Ուզբեկստանին հանձնելու դեմ

Բիշքեկում հանրահավաք է անցկացվում Քեմպիր-Աբադի ջրամբարը Ուզբեկստանին հանձնելու դեմ

Բիշքեկում խաղաղ երթ է ընթանում՝ ընդդեմ Քեմպիր-Աբադ ջրամբարը Ուզբեկստանին փոխանցելու: Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարների պահանջն այն է, որ ջրամբարը և դրա տարածքը մնան Ղրղզստանի տիրապետության ներքո։ Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները պահանջում են դադարեցնել ջրամբարի փոխանակման, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, վերակազմավորել սահմանազատման պետական ​​հանձնաժողովը։

Պահանջներից է նաև, որ սահմանազատման արձանագրությունների գույքագրում կատարվի, և բոլոր փաստաթղթերը հրապարակվեն։ Վերջին պահանջը երկրում քաղաքական հետապնդումների անհապաղ դադարեցումն էր։ Ղրղզա-ուզբեկական սահմանի երկարությունը ավելի քան 1300 կմ է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական