Միջազգային

Ռուսները Խերսոնից էվակուցրել են Սուվորովի և Ուշակովի հուշարձանները

Ռուսները Խերսոնից էվակուցրել են Սուվորովի և Ուշակովի հուշարձանները

Ռուսական ուժերը, դուրս գալով Խերսոնից, ապամոնտաժել և քաղաքից հանել ռուս հրամանատարներ Ալեքսանդր Սուվորովի և Ֆյոդոր Ուշակովի հուշարձանները. հայտնում է «Риа Новости»-ն։ 

Ռուսական գործակալությունը այս գործողությունները բացատրել է «Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից արվեստի եզակի գործերը պահպանելու» ցանկությամբ։ 

1950 թվականին Սուվորովի կիսանդրին Լենինգրադի թանգարանը նվիրել է Խերսոնին։ 1957 թվականից Ուշակովի արձանը կանգնած է Խերսոնի պետական ​​ծովային ակադեմիայի շենքի դիմաց, որը գտնվում է նրա անունը կրող պողոտայում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական