«Իսրայելը Ուկրաինային տրամադրել է հետախուզական որոշ տվյալներ։ Այս տեղեկություններն օգտակար են իրանական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար»,- գրում է «The New York Times»-ը։
Թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, հոդվածում չի ասվում։ Մինչ այս Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան դիմել էր Իսրայելին՝ հակաօդային պաշտպանության համակարգերի հարցում օգնության խնդրանքով։
Միաժամանակ նշվում է, որ Իսրայելը Ուկրաինային կտրամադրի վաղ նախազգուշացման համակարգեր, որոնք կօգնեն իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։