Միջազգային

Սի Ծինփինն անձամբ է վերահսկել Չինաստանի կոմկուսի կենտկոմի թեկնածուների ընտրությունը

Սի Ծինփինն անձամբ է վերահսկել Չինաստանի կոմկուսի կենտկոմի թեկնածուների ընտրությունը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը գլխավորել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի ընտրություններին թեկնածուների նախապատրաստման գործընթացը և սահմանել ընտրության չափանիշները։ Այս մասին կիրակի երեկոյան հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Ինչպես երկուշաբթի օրը նշել է Հոնկոնգի «South China Morning Post»-ը, սա առաջին դեպքն է, երբ չինական պետական ​​լրատվամիջոցները հաստատում են Չինաստանի նախագահի անմիջական մասնակցությունը կոմկուսի կենտրոնական կոմիտեի թեկնածուների ընտրությանը:

20-րդ գումարման կենտկոմը ներառում էր 205 հոգի։ Նրանցից միայն 71-ն է եղել նախորդ գումարման ՉԿԿ կենտկոմի անդամ։ Կենտկոմի քաղբյուրոյի կազմը կիսով չափ թարմացվել է։ Կիրակի օրը ՉԿԿ 20-րդ կենտկոմի լիագումար նիստում ընտրվել է նոր՝ 24 հոգանոց քաղբյուրո։ Այն ներառում է նախորդ գումարման ընդամենը տասնմեկ անդամ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական