Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Նրա դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Ռուսթավելիի անվան օդանավակայանում։
Ալիևին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հանդիպումը կկայանա Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Բագրատիոն-Մուխրանսկիների կալվածքում՝ Շատո Մուխրանիում։ Ղարիբաշվիլին և Ալիևը հանդես կգան համատեղ ասուլիսով։