Գերմանիայի բնակչության 20-ից 30%-ը չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և Ուկրաինային զենք մատակարարելուն, Welt-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նա պարզաբանել է, որ սա իր անձնական տեսակետն է, որը ձևավորվել է գերմանացիների հետ շփումներից հետո։
«Իմ տպավորությունն է քաղաքացիների հետ զրույցներից, կարող եմ ասել, որ 20-ից 30 տոկոսը համաձայն չէ ոչ պատժամիջոցների քաղաքականությանը, ոչ էլ զենքի մատակարարմանը։ Նրանց թվում են գրեթե բոլոր քաղաքական համոզմունքների ընտրողները: Ես վիճում եմ կասկածողների հետ և բացատրում մեր որոշումների պատճառները»,- ասել է կանցլերը։
Միաժամանակ, ըստ Շոլցի, Գերմանիայում շատերը ճիշտ են համարում Գերմանիայի կառավարության կուրսը, սակայն պետք է հաշվի առնել տարբեր կարծիքներ։ «Մենք չպետք է դա անտեսենք, եթե ցանկանում ենք միասին մնալ որպես հասարակություն», - հավելել է Շոլցը: