Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն երրորդ ժամկետով Սի Ծինփինին ընտրել է գլխավոր քարտուղար։ Քվեարկությունը տեղի է ունեցել կուսակցության 20-րդ գումարման Կենտրոնական կոմիտեի առաջին պլենումում, հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։
Սի Ծինփինը պլենումում նշանակվել է նաև կուսակցության կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։
Պլենումի ընթացքում ընտրվել է նաև Քաղբյուրոյի և Քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի նոր կազմը, որում ընդգրկվել են կուսակցական յոթ ամենաազդեցիկ պաշտոնյաները, որոնք առաջիկա հինգ տարիներին կայացնելու կուսակցության և Չինաստանի զարգացման հիմնական որոշումները։