Միջազգային

Ռուսաստանի ու ԱՄՆ ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի ու ԱՄՆ ՊՆ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի միջև։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Քննարկվել են միջազգային անվտանգության արդի հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ 

Լլոյդ Օսթինն ընդգծել է ուկրաինական պատերազմի պայմաններում հաղորդակցության գծերի պահպանման կարևորությունը:

Նշվում է, որ հեռախոսազանգը տևել է շուրջ 1 ժամ և եղել է Օսթինի նախաձեռնությամբ։ ԱՄՆ պաշտպանության նախարարը զինադադարի կոչ է արել։

Շոյգուի և Օսթինի վերջին խոսակցությունը տեղի էր ունեցել մայիսի 13-ին, մինչ այժմ այն միակն էր Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության սկզբից։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական