Միջազգային

Պեկինը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում. IRI զեկույց

Պեկինը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում. IRI զեկույց

Միջազգային հանրապետական ինստիտուտն (IRI) անդրադարձել է Հայաստանի ու Չինաստանի հարաբերություններին իր զեկույցում, ուր շուրջ մեկ տասնյակ երկրների օրինակով քննարկել է Պեկինի գլոբալ ազդեցության մեծացումը: Այս մասին փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ 

Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute- IRI) վերջերս հրապարակել է Չինաստանի գլոբալ ազդեցության տարածման մասին զեկույց՝ հետազոտելով 12 երկրների, այդ թվում Հայաստանի հետ Չինաստանի հարաբերությունների զարգացման և խորացման դինամիկան: Բացի Հայաստանից, զեկույցում ուսումնասիրվել են Բրազիալիայի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Սալվադոր, Ղրղզստանի, Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Աֆրիկայի, Սողոմոնյան կղզիների, Զիմբաբվեի ու Կիրիբատիի հետ Չինաստանի ունեցած հարաբերությունները:

Զեկույցը մատնանշում է, որ Պեկինը Հայաստանում է բացել խորհրդային երկրների շրջանում երկրորդ ամենամեծ դեսպանությունը, իսկ Երևանն իր հանձնառություն է հայտնել «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Չնայած Հայաստանի և Չինաստանի միջև 2015 թվականի համատեղ հռչակագիրը խրախուսում էր ՉԺՀ-ի տնտեսական ներդրումները Հայաստանում, դրանց ծավալը մնացել է ցածր մի շարք գործոնների պատճառով, ներառյալ, տրանսպորտային մեծ ծախսերը, Հայաստանի հեռավորությունը Պեկինի նախաձեռնած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» (BRI) նախագծից և տարածաշրջանային կայունության բացակայությունը, մասնավորապես Հայաստանի զինված հակամարտությունն Ադրբեջանի հետ և Թուրքիայի հետ բարդ հարաբերությունները:

Զեկույցի պնդմամբ՝ Չինաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի և «հակված չէ ներքաշվելու տարածաշրջանային հակամարտություններում»: Հայաստանն այս հարցում բացառություն չէ, և Պեկինի կողմից ևս համարվում է ռուսական հետաքրքրության ոլորտ, ուր Չիանսատանը խորհրդակցում է Մոսկվայի հետ Հայաստանին վերաբերող բոլոր հիմնական հարցերում: 

«Չինաստանը շատ ուշադիր հետևում է ուկրաինական զարգացումներին, քանի որ Կրեմլի թուլացումը այլ խաղացողների համար հնարավորություն է ստեղծում՝ լրացնելու այդ վակուումը: Ռազմի դաշտում կրած պարտությունները կարող են հանգեցնել ռուսական ազդեցության նվազեցմանը ոչ միայն Կովկասում, այլ օրինակ նաև Կենտրոնական Ասիայում»,- ասել է IRI եվրասիական ծրագրերի տնօրեն Սթեֆեն Նիքսը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական