Միջազգային

«ԵԱՏՄ-ի համար կարևոր է գազի և նավթի ընդհանուր շուկաների ստեղծումը». ՌԴ վարչապետ

«ԵԱՏՄ-ի համար կարևոր է գազի և նավթի ընդհանուր շուկաների ստեղծումը». ՌԴ վարչապետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ անդամների հետ հանդիպմանը հրատապ խնդիր է համարում ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում։  

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար ամենակարևորը գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական արդյունաբերության ձևավորումն է»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։ 

«Երբ նրանք 10 տարի առաջ համաձայնեցին ստեղծել դրանք, քչերը կարող էին պատկերացնել՝ ինչ թանկացումներ են սպասվում սպառողներին ամբողջ աշխարհում»,- հավելել է Միշուստինը: Նա վստահ է, որ ԵԱՏՄ-ն «հուսալիորեն պաշտպանում է իր մասնակիցներին էներգակիրների արժեքի անհիմն գերագնահատումից, ինչն ապացուցում է ընտրված ինտեգրացիոն ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի իրագործման ճշտությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական