Միջազգային

«Ռուս-իրանական համագործակցությունը գլոբալ մարտահրավեր է». Իսրայելի վարչապետ

«Ռուս-իրանական համագործակցությունը գլոբալ մարտահրավեր է». Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը երեկ զգուշացրել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը «լուրջ խնդիր է ոչ միայն Իսրայելի, այլև Ուկրաինայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար»։

Ռուսալեզու «RTVi» հեռուստաալիքին տված հարցազրույցում Լապիդն ասել է. «Իրանը վտանգավոր ահաբեկչական պետություն է, և այն փաստը, որ Ռուսաստանը նրա հետ բիզնես է անում, վտանգի տակ է դնում ողջ աշխարհը»:

Իսրայելի վարչապետը նաև քննադատել է ռուսական ուժերի կողմից իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքերի օգտագործումը Ուկրաինայում, բայց նաև բացատրել է, որ Թել Ավիվը Կիևին ուղիղ ռազմական օգնություն չի տրամադրի։ 

«Իսրայելի միջազգային հարաբերությունները բարդ խնդիր են: Ես պարտավոր եմ հոգ տանել և՛ Իսրայելի, և՛ մեր ազգային անվտանգության մասին, հետևել, որ հարգվեն մեր շահերը, և դրանով իսկ հասկացնել, որ մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Լապիդը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական