Միջազգային

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը միմյանց փոխկապակցված են ու լրացնող. Էրդողան

Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը միմյանց փոխկապակցված են ու լրացնող. Էրդողան

Զանգելանում օդանավակայանի բացման արարողության ժամանակ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մի շարք հայտարարություններ են արել՝ ներկայացնելով երկու երկրների համագործակցությունը և անդրադառնալով տարածաշրջանային հարցերին։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ զարմանում է, թե ինչու ԵԱՀԿ-ն չի գալիս, որպեսզի տեսնի, թե ինչ վիճակում են գտնվում տեղի քաղաքներն ու գյուղերը, որոնք ավերակների են վերածվել։ Ըստ նրա՝ ինչ-որ արվել է ադրբեջանական քաղաքների ու գյուղերի նկատմամբ, պետք է փոխհատուցվի, հարցը պետք է հայտնվի նաև Հաագայի միջազգային դատարանի առաջ։ Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը և Թուրքիան պետք է միասնաբար գործեն և աշխարհին ներկայացնեն տեղի իրադրությունը։ Նա հավելել է, որ Ադրբեջանը հառնում է մոխիրներից, վերակառուցվում է և զարգանալու է։

Էրդողանը նաև խոսել է Ադրբեջանի արևմտյան հատվածները Նախիջևանին կապող «միջանցքի» մասին՝ նշելով, որ այն առևտրային ու ներդրումային հնարավորություններ է բացելու կասպիական ավազանի պետությունների համար։ Ըստ նրա՝ խաղաղությունը պարտվողներ չունի, հետևաբար՝ «Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումները փոխկապակցված են ու միմյանց լրացնող։ Պետք է առավելագույնս օգտագործել հնարավորությունների բացված պատուհանը»։ 

Իլհամ Ալիևը բարձր է գնահատել թուրքական կազմակերպությունների գործունեությունը տվյալ տարածքներում՝ նշելով, որ կարճ ժամանակում մեծ գործ է արվել։ Նա նկարագրել է տեղի քաղաքների, գյուղերի ու կառույցների վիճակը՝ կրկին մեղադրելով հայերին։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet գործակալությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական