Միջազգային

Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների կացարանը

Գերմանիայի հյուսիսում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների կացարանը

Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրոս-Ստրոմկենդորֆ (Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիա դաշնային նահանգ) կոմունայում անհայտ անձինք հրկիզել են Ուկրաինայի փախստականների համար նախատեսված ապաստարանը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bild թերթը։

Այս տարվա մարտից շենքում տեղավորվել է 14 ուկրաինացի փախստական։ Բացի այդ, տեղում էին գերմանական «Կարմիր խաչի» երեք անդամներ: «Բոլոր 14 բնակիչները լքել են շենքը, երեք աշխատակցի հետ ոչինչ չի պատահել»,- հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը։

Ըստ Bild-ի՝ ոստիկանությունը հավանական է համարում դիտմամբ հրկիզումը։ Դեպքից մեկ օր առաջ անհայտ անձինք շենքի մուտքի մոտ նացիստական սվաստիկա էին նկարել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական