Միջազգային

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելա Բրավերմանը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից երկու ամսից պակաս պաշտոնավարումից հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ 

Հրաժարականի որոշման պատճառը, ըստ Բրավերմանի, եղել է պաշտոնական փաստաթուղթը, որը նա ուղարկել է գործընկերոջն իր անձնական էլեկտրոնային փոստից։

«Սա կանոնների տեխնիկական խախտում է»,- գրել է Բրավերմանը։

Միաժամանակ, նա պարզաբանել է, որ ուղարկված փաստաթուղթը միգրացիայի վերաբերյալ նախարարության հայտարարության նախագիծն է, որի վերաբերյալ հայտարարությունը շուտով պետք է հրապարակվեր, սակայն այդ փաստաթղթի մեծ մասն արդեն բացահայտվել է: 

Սխալը հայտնաբերելուց անմիջապես հետո, ըստ նախարարի, ինքը պաշտոնական խողովակներով այդ մասին զեկուցել է ղեկավարությանը։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ճիշտ է համարում հրաժարական տալը։

Իր նամակում նախարարը մտահոգություն է հայտնել նաև կառավարության վարած քաղաքականությունից և ասել, որ կառավարությունը չի կատարել իր խոստումները։

Բրավերմանը Թրասի կաբինետի արդեն երկրորդ նախարարն է, որը պաշտոնն ստանձնելուց երկու ամիս անց հրաժարական է տալիս:


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական