Միջազգային

Ռուսական զորքերը նահաջնում են Դնեպրից և պլանավորում ոչնչացնել էներգետիկ հանգույցները

Ռուսական զորքերը նահաջնում են Դնեպրից և պլանավորում ոչնչացնել էներգետիկ հանգույցները

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) տվյալներով՝ ռուսական ուժերը տեղեկատվական դաշտ են պատրաստում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի վրա կեղծ դրոշով հարձակման համար, որպեսզի ապահովեն Դնեպրի աջ ափից ռուս զինվորականների դուրսբերումը և կանխեն ուկրաինական զորքերի առաջխաղացումը այս ուղղությամբ։

Ամերիկացի վերլուծաբանները հիշեցրել են հոկտեմբերի 18-ին Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի հայտարարությունն այն մասին, թե իբր Կիևի կողմից Կախովսկայա հէկ-ի ամբարտակին հարվածելու մտադրության մասին տեղեկություն է ստացվել, որը ավերիչ ջրհեղեղ կառաջացնի Խերսոնի շրջանում։ 

Ուկրաինական այս շրջանի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն պաշտպանել է այս հայտարարությունը և մեղադրել ուկրաինական ուժերին՝ Խերսոնից վերև գտնվող ամբարտակներին հարվածելու պլանավորման մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական