Միջազգային

Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2023»-ին

Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2023»-ին

Բուլղարիան չի մասնակցի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթին, որը կանցկացվի Լիվերպուլում։ Որոշումն ընդունել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT) ծախսերի եռապատկման և եկամուտների զգալի նվազման պատճառով։ 

Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը նաև նշել է, որ «Եվրատեսիլի» նման շոուները բոլորովին տեղին չեն ճգնաժամի ժամանակ՝ հատկապես հաշվի առնելով Եվրոպայում էներգակիրների գների աճը։ 

Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել էր «Եվրատեսիլ 2023»-ը 2022 թվականին մրցույթում հաղթած Ուկրաինայի տարածքից տեղափոխել այլ երկիր՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական