Միջազգային

Եվրոպան կարող է ռուսական գազը օգտագործել Թուրքիայի միջոցով. Էրդողան

Եվրոպան կարող է ռուսական գազը օգտագործել Թուրքիայի միջոցով. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են գազային հանգույց ստեղծելու մասին։

Ելույթ ունենալով իր «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, նա նշել է. «Այժմ Եվրոպան մտածում է, թե ինչպես իրեն էներգիա ապահովել առաջիկա ձմեռային շրջանում։ Մենք, փառք Ալլահին, նման խնդիր չունենք ։ Ավելին, պարոն Պուտինի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Ինչպես ինքն է հայտարարել, Եվրոպան կարող է ռուսական գազը օգտագործել Թուրքիայի միջոցով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական