Միջազգային

Ուկրաինական զորքերը ճեղքել են Խերսոնի ճակատը

Ուկրաինական զորքերը ճեղքել են Խերսոնի ճակատը

ԱՄՆ պաշտպանության նախարարության վերլուծաբան պրոֆեսոր Մայքլ Քլարկը կարծում է, որ վերջին տեղեկատվական լռությունը հարավում ուկրաինական զորքերի հակահարձակման շուրջ կարող է նշանակել, որ «ինչ-որ մեծ բան է տեղի ունենում»:

Այս կարծիքը Sky News-ին ասել է ամերիկացի պրոֆեսորը:

«Ուկրաինացիները ամբողջությամբ արգելափակել են լուրերը, թե ինչ է կատարվում Խերսոնի մարզում, քանի որ ռուսները առաջնագիծ են պահում Սնիգիրյովկայի և Միլովի միջև։ Երբ ուկրաինացիների համար արգելափակված են լուրերը, նշանակում է, որ ինչ-որ բան է կատարվում։ Նրանք միշտ դա անում էին նախկինում, երբ մեծ հարձակում էր լինում»,- նշում է Մայքլ Քլարկը:

Նա ենթադրում է, որ առաջիկա 2-3 օրվա ընթացքում գլխավոր շտաբը կարող է լավ լուրեր բերել ռազմաճակատից։ Նրա խոսքով՝ հավանական է, որ առաջնագիծը տեղափոխվի Միլով և Սնեգիրյոկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական