Միջազգային

Իրանցիները Ղրիմում անօդաչուների դասընթացներ են անցկացնում

Իրանցիները Ղրիմում անօդաչուների դասընթացներ են անցկացնում

Իրանը հրահանգիչներ է ուղարկել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզի։ Նրանք կօգնեն ռուսական զորքին՝ լուծել Թեհրանից գնված անօդաչու սարքերի հետ կապված խնդիրները։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ առաքումից հետո իրանական բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր են գտնվում Ղրիմի ռուսական ռազմաբազայում, իսկ նույն օբյեկտում աշխատում են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրահանգիչները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական