Միջազգային

Ռուսաստանում Սու-34-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Ռուսաստանում Սու-34-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Յեյսկում ինը հարկանի շենքի վրա ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին հայտնում են ռուսական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովին։

ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ փրկարարներն ավարտել են փլատակների որոնումները։ Նրանք նշել են, որ փրկարարական գործողության ընթացքում հաջողվել է փրկել մոտ 68 մարդու կյանք, իսկ ավելի քան 360 մարդ ժամանակին տարհանվել է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական