Միջազգային

Գերմանիայի և Բելգիայի օդանավակայաններում քաոս է

Գերմանիայի և Բելգիայի օդանավակայաններում քաոս է

Գործադուլների պատճառով Բելգիայի և Գերմանիայի օդանավակայաններում խառնաշփոթ է և աշխատանքի ընդհատումներ։ Երկուշաբթի օրը հարյուրավոր մեկնող ուղևորներ մի քանի ժամով չեն կարողացել մուտք գործել «Շառլերուա» օդանավակայանի շենք՝ անվտանգության գործադուլի պատճառով։ Միևնույն ժամանակ, Գերմանիայում «Eurowings»-ի օդաչուները եռօրյա գործադուլ են սկսել՝ կապված ընկերության աշխատանքային պայմանների, մասնավորապես, օդանավի անձնակազմի չափազանց ծանրաբեռնվածության հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական