Թուրքիայի պաշտպանական ծախսերի համար 2023 թվականին նախատեսված է 468,7 միլիարդ թուրքական լիրա, ինչը ԿԲ ներկայիս փոխարժեքով կազմում է 25,2 միլիարդ դոլար։
«Պաշտպանության և անվտանգության» մասնագիտական հարթակը, մեկնաբանելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, նշել է, որ սա երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական ծախսերն են։ Մինչ այդ Թուրքիայի ռազմական ծախսերն ամենաշատը եղել են 2019 թվականին՝ 20,6 մլրդ դոլար, անցյալ տարի՝ 15,4 մլրդ դոլար։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է 1952 թվականից և ունի մեծությամբ երկրորդ բանակը։